Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ քաղաքացիները բերման են ենթարկվել Ոստիկանություն՝ Հայաստանում վիճաբանության մասնակցելու կասկածանքով. Ալեքսանդր Նավալնու հետ գործը կապ չունի. ՔԿ

ՌԴ քաղաքացիները բերման են ենթարկվել Ոստիկանություն՝ Հայաստանում վիճաբանության մասնակցելու կասկածանքով. Ալեքսանդր Նավալնու հետ գործը կապ չունի. ՔԿ
Հասարակություն
16:52, 16 июнь 2022
Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Տանյա Շուկինան թվիթերյան իր էջում գրել է, որ ՀՀ Ոստիկանությունը ՌԴ իրավապահների հրամանով ձերբակալել է իր երկու ընկերներին և պահանջում է, որ վերջիններս հայտնեն իր գտնվելու վայրը։ «Եթե ինձ վերադարձնեն Ռուսաստան, ապա ինձ այնտեղ սպասում է բանտարկույթուն կամ մահ՝ Պուտինի հասցեին հումորների, հակապատերազմական դիրքորոշման և Ալեքսանդր Նավալնու հետ համագործակցության համար», - գրել է Տանյա Շուկինան։ 

Civic.am-ը Ոստիկանությունից տեղեկացավ, որ նշված անձինք բերման են ենթարկվել Ոստիկանության Էրեբունու բաժին։ Քննչական Կոմիտեից էլ՝ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը ասաց, որ բերման ենթարկվածները վիճաբանել են հայ երիտասարդի հետ ինչի պատճատով այդ քաղաքացիները ձերբակալվել են։ Թադևոսյանը վստահեցրեց, որ Ալեքսանդր Նավալնու հետ գործը որևէ կապ չունի, դեպքը տեղի է ունեցել Հայաստանում։ ՌԴ քաղաքացիները, ինչպես նշեց ՔԿ մամուլի խոսնակը, այս պահին հարցաքննվում են։ Վարդան Թադևոսյանը նշեց նաև, որ այդ քաղաքացիներից որևէ մեկին  պահանջ չի ներկայացվել հայտնել Տանյա Շուկինայի գտնվելու վայրի մասին։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջով հրապարակում էր արել, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը անմիջական պաշտպանության տակ է վերցնում այդ մարդկանց իրավունքները և կզբաղվի:

Civic.am-ը կապ հաստատեց նաև Արթուր Սաքունցի հետ, ով ասաց, որ դեռ չի հաջողվել կապ հաստատել Տանյա Շուկինայի հետ, մանրամասների դեռ չեն տիրապետում, բայց պատրաստ են ստանձնել այդ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։

Վովա Հակոբյան