Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահագնի թաղամասի մոտակայքում հայտնաբերվել է զինամթերք

Վահագնի թաղամասի մոտակայքում հայտնաբերվել է զինամթերք
Հասարակություն
12:11, 20 июнь 2022
Հունիսի 20-ին՝ ժամը 09։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, հայտնաբերվել է զինամթերք։

ԱԻՆ լրատվական վարչությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ  խմբերը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: