Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին․ կա տուժած

Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին․ կա տուժած
Հասարակություն
16:18, 25 июнь 2022
Հունիսի 25-ին՝ ժամը 10:49-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղից դեպի Նորավանք վանական համալիրի խաչմերուկ տանող ճանապարհահատվածին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 109-րդ կմ-ին Chevrolet մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1985 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ) և բախվել ծառին․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, այնուհետև տեղափոխվել Երևան քաղաքի «Իզմիրլյան» ԲԿ։