Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան վերջին պատերազմում զոհված Նոյ Թևոնյանի հիշատակին․ տեսանյութ

Արարատի մարզի Արալեզ գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան վերջին պատերազմում զոհված Նոյ Թևոնյանի հիշատակին: Ցերեկույթի ժամանակ ներկայացվել է «Նոյ. կյանքս՝ ի սեր հայրենիքիս» գիրքը, որտեղ տեղ է գտել հերոսի կյանքի պատմությունը, կատարած սխրանքներն ու վերջինիս նվիրված չափածո ստեղծագործությունները, որոնք գրվել են Նոյի ծնողների՝ Լյովա և Գայանե Թևոնյանների, ինչպես նաև այլ ստեղծագործողների կողմից։