Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ մարզիկ-զինծառայողները մեդալներ են նվաճել Համաշխարհային կադետական խաղերում. ՀՀ ՊՆ հավաքականն առայժմ 2-րդն է

Հայ մարզիկ-զինծառայողները մեդալներ են նվաճել Համաշխարհային կադետական խաղերում. ՀՀ ՊՆ հավաքականն առայժմ 2-րդն է
Հասարակություն
19:16, 09 август 2022
ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Ռազմական սպորտի միջազգային  խորհրդի (CISM) հովանու ներքո oգոստոսի 4-ից 12-ը անցկացվող Համաշխարհային կադետական խաղերին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայ մարզիկ-զինծառայողները տարբեր մրցաձևերում գրանցել են բարձր ցուցանիշներ։

Մասնավորապես՝ ոսկե մեդալներ են նվաճել Արթուր Բարսեղյանը (լող, բատերֆլյայ)  և Գոռ Բեգլարյանը (թեթև ատլետիկա, թռիչք երկարություն)։ Արծաթե մեդալի է արժանացել Երվանդ Մկրտչյանը (թեթև ատլետիկա, 800մ վազք), Ռազմիկ Մկրտչյանը նվաճել է բրոնզե մեդալ (թեթև ատլետիկա, 100մ վազք):

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ՊՆ  հավաքական թիմը  20 երկրների շարքում թիմային հաշվարկով առայժմ զբաղեցնում է 2-րդ տեղը։