Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում մնացած թանգարանների և ցուցասրահների հավաքածուների ցանկը

Արցախի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում մնացած թանգարանների և ցուցասրահների հավաքածուների ցանկը
Հասարակություն
13:17, 19 август 2022
Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը հրապարակել է Ադրբեջանի Հանրապետության կողմից ԱՀ բռնազավթված տարածքներում մնացած թանգարանների եւ ցուցասրահների հավաքածուների ցանկը, որը եւ ներկայացվում է ստորեւ:

Մասնագիտական եւ լրագրողական շրջանակներին խնդրում ենք այն օգտագործել իր բոլոր ձեւակերպումներով:

Շուշի քաղաք
  • Շուշի քաղաքի պատմության պետական թանգարանի հավաքածու
  • Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի հավաքածու
  • Շուշիի Գ.Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանի հավաքածու
  • Շուշիի պատկերասրահի հավաքածու
  • Շուշի քաղաքի քանդակի միջազգային պուրակի հավաքածու
  • Շուշիի Արվեստի Կենտրոնի ցուցասրահի հավաքածու /մասնավոր/
  • Արցախյան գորգի թանգարանի հավաքածու, մասնակի  /մասնավոր/
  • Շուշիի դրամագիտության թանգարանի հավաքածու /մասնավոր/
  • Նարեկացի Արվեստի Միության հավաքածու  /մասնավոր/
  • Սամվել Թավադյանի արվեստանոց-ցուցասրահի հավաքածու  /մասնավոր/,  
  • Արտակ Պողոսյանի արվեստանոց-ցուցասրահի հավաքածու /մասնավոր/
  • Դավիթ Ավագիմյանի արվեստանոց-ցուցասրահի հավաքածու /մասնավոր/ 
  • Վարդան Դուշմանի տուն-թանգարանի հավաքածու  /մասնավոր/
Հադրութի շրջան
  • Հադրութի Ա. Մկրտչյանի անվան երկրագիտական թանգարանի հավաքածու
  • «Տողի Մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոցի հավաքածու, 
  • Արմենակ Խանֆերյանցի տուն-թանգարանի հավաքածու, Մեծ Թաղեր գյուղ
  • «Ազոխի քարանձավ» բնապատմական արգելոցի պեղումների գտածոների հավաքածու, Ազոխ գյուղ
  • «Տյաք» պատմամշակութային արգելոցի ժամանակակից արվեստի գործերի հավաքածու
  • Տումի գյուղի միջնակարգ դպրոցի հնագիտական հավաքածու
  • Թեւան Ստեփանյանի տուն-թանգարանի հավաքածու  /մասնավոր/, Տումի գյուղ