Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը Հագվիում նոր դպրոց է կառուցում

Կառավարությունը Հագվիում նոր դպրոց է կառուցում
Հասարակություն
19:55, 27 август 2022
ԱԺ ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

Այցելել էի Հագվի գյուղում կառուցվող դպրոցի շինհրապարակ։ 

Նախկին վթարային վիճակում գտնվող դպրոցի շենքը հիմնովին ապամոնտաժվել է։ Նոր դպրոցը հագեցած է լինելու լաբորատորիաներով, ռոբոտաշինության սենյակներով, վերելակներով, նոր գույքով, ապաստարանով։

Կառավարությունը հատկացրել է 872 մլն դրամ (մոտ 2.1 մլն դոլար)։ Սա շուրջ 400 բնակիչ ունեցող գյուղի ավելի քան 200 տարվա պատմության ամենամասշտաբային շինարարությունն է։ 

Ստորև հրապարակված լուսանկարներում կառուցվող դպրոցի նախագիծն է և կադրեր շինհրապարակից։