Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բորջոմիում հրդեհի նոր օջախ է ծագել

Բորջոմիում հրդեհի նոր օջախ է ծագել
Հասարակություն
23:07, 01 сентябрь 2022
Բորջոմիի մունիցիպալիտետում նոր հրդեհի օջախ է առաջացել: Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ հրդեհն անտառային հատվածում է:

Տվյալների համաձայն, այս տարածքը հեռու է վերջերս Բորջոմիի հովտում բռնկված հրդեհի վայրից։

Ծառայության հաղորդմամբ` տեղում արդեն աշխատում են հրշեջ փրկարարները։ Հրդեհաշիջման գործընթացում ներգրավված է նաև սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը։