Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում կորոնավիրուսի դեմ մինչ օրս պատվաստվել է ավելի քան 2,2 միլիոն մարդ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ մինչ օրս պատվաստվել է ավելի քան 2,2 միլիոն մարդ
Հասարակություն
12:07, 10 октябрь 2022
Առողջապահության նախարարությունը թարմացված վիճակագրություն է ներկայացրել, համաձայն որի՝ հոկտեմբերի 9-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստումների ընդհանուր թիվը 2 260 219 է (2 միլիոն 260 հազար 219):

Դրանից առաջին դեղաչափ ստացածների թիվը 1 150 596 է (1 միլիոն 150 հազար 596),, ամբողջական պատվաստվածներինը` 1 026 247 (1 միլիոն 26 հազար 247):

Խթանիչ պատվաստումների թիվը 77842 է: