Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել՝ միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ միջոցներ. ԱԳՆ

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել՝ միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ միջոցներ. ԱԳՆ
Հասարակություն
14:02, 11 октябрь 2022
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը շարունակում է աշխատել՝ միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ և հասանելի միջոցները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

Հունանյանը նաև հայտնել է, որ հոկտեմբերի 10-ին Կիևին հասցված հարվածներից ՀՀ դեսպանության շենքը չի վնասվել:
 
Հիշեցնենք՝ երեկ առավոտյան Կիևի կենտրոնում պայթյուններ են որոտացել: Օդային տագնապ էր հայտարարվել Ուկրաինայի ամբողջ տարածքում: 

Լրատվամիջոցները հայտնել էին, որ պայթյուններ են տեղի ունեցել Ուկրաինայի տարբեր շրջաններում: Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ օդային հարվածների հետևանքով Լվովի, ԿԻևի և Տերնոպոլի որոշ շրջաններ մնացել են առանց էլեկտրականության: