Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեւանի Ազատության հրապարակում սկսվել է բողոքի ակցիա՝ Արցախը Հայաստանին կապող միջանցքը Ադրբեջանի կողմից փակելու կապակցությամբ

Երեւանի Ազատության հրապարակում սկսվել է բողոքի ակցիա՝ Արցախը Հայաստանին կապող միջանցքը Ադրբեջանի կողմից փակելու կապակցությամբ
Հասարակություն
15:46, 13 декабрь 2022
Այսօր` ժամը 15։00-ին Օպերայի տարածքում` Թումանյանի արձանի դիմաց երիտասարդների նախաձեռնությամբ կկայանա բողոքի ակցիա՝ ի նշան Արցախի մեր քույր ու եղբայրների աջակցության ու ի կոչ միջազգային հանրության։ Ակցիայի մասնակիցները քայլերթով կշարժվեն դեպի ՄԱԿ-ի գրասենյակ, Ֆրանսիայի դեսպանատուն, ՌԴ դեսպանատուն, ԱՄՆ դեսպանատուն, Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, ԵՄ պատվիրակության գրասենյակ։Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Արմոս Մարտիրոսյանը։

«Արդեն երկրորդ օրն է, ինչ ադրբեջանական ահաբեկիչները բնապահպանների անվան տակ փակել են Արցախից Հայաստան եկող միակ ճանապարհը։ Արցախի 120 000 բնակիչները՝ երեխաներ, ծերեր, առողջական խնդիրներով մարդիկ, այս պահին զրկված են կյանքի ճանապարհից ու գտնվում են շրջափակման մեջ, իսկ միջազգային հանրությունը լուռ ու անտարբեր է, ասես ոչինչ չի կատարվում։

Ի նշան Արցախի մեր քույր ու եղբայրների աջակցության ու ի կոչ միջազգային հանրության՝ եկեք միանանք ու մեր բողոքի ձայնը լսելի դարձնենք։ Միացեք մեր քայլերթի ակցիային դեպի ՄԱԿ-ի գրասենյակ, Ֆրանսիայի դեսպանատուն, ՌԴ դեսպանատուն, ԱՄՆ դեսպանատուն, Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, ԵՄ պատվիրակության գրասենյակ»,-գրում է Մարտիրոսյանը։

Լուսանկարները՝ Infocom.am