Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ազգային ժողովի Ոսկեզօծ սրահի դիմաց բացվել է սգո հուշամատյան

Ազգային ժողովի Ոսկեզօծ սրահի դիմաց բացվել է սգո հուշամատյան
Հասարակություն
16:52, 20 декабрь 2022
Ի հիշատակ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի՝ Ազգային ժողովի Ոսկեզօծ սրահի դիմաց բացվել է սգո հուշամատյան:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է արել հուշամատյանում՝ ցավակցելով Գալուստ Սահակյանի ընտանիքին, հարազատներին եւ գործընկերներին. «Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»:

Հուշամատյանը կփակվի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ին:

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հուղարկավորության հանձնաժողովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նախագահելու է Ալեն Սիմոնյանը: