Արցախի ժողովուրդը արել է իր անելիքը, հիմա մեր հերթն է. մի խումբ քաղաքացիներ Երևանից մեկնում են Արցախ
Այսօր առավոտյան Հանրապետության հրապարակից մեկնարկել է մի խումբ ակտիվիստների նախաձեռնած ավտոերթը դեպի Ստեփանակերտ։

SOS հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանը Սյունիքից տեսաուղերձով հայտնել էր, որ ժամը 16։00-ին կհանդիպեն Սյունիքի Տեղ գյուղի մոտ՝ քննարկելու իրենց քայլերը։ «Արցախի ժողովուրդը ցույց է տվել իր անելիքը, հիմա մեր հերթն է։ Չի լինելու իրավիճակ, որ մենք ֆիզիկապես մտնենք ադրբեջանցիների մեջ»,- նշել է Բարսեղյանը։

Նշենք, որ նախաձեռնության հեղինակները դեռ մեկ շաբաթ առաջ էին հայտարարել, որ մտադիր են արցախցի փոքրիկներին ամանորյա նվերներ տանել։ Երթի մասնակիցներին Գորիսից միանալու են Բերձորի միջանցքի փակվելու հետևանքով ՀՀ-ում մնացած արցախցիներ։

Քաղաքացիները մտադիր են ռուս խաղաղապահների հետ բանակցել և պահանջել ապահովել իրենց անվտանգ անցումը միջանցքով։