Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Միքայել Հարությունյանի եղբայրը

Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Միքայել Հարությունյանի եղբայրը
Հասարակություն
16:57, 09 январь 2023
Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Միքայել Կորյունի Հարությունյանի եղբայրը, ում ծնողները կրկին անվանակոչել են Միքայել: Մայրիկի՝ Սիրանուշ Հովհաննիսյանի խոսքով՝ վերածնվել է զոհված Միքայելը, տունը լցվել է նրա շնչով՝ վերաիմաստավորելով ընտանիքի անդամների կյանքը:

Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից։

«Շնորհավորում ենք Հարությունյանների ընտանիքին, իսկ փոքրիկին մաղթում առողջություն և, որ ամենակարևորն է, խաղաղ երկնքի տակ անհոգ մանկություն»,-ասված է հայտարարության մեջ: