Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Հասարակություն
14:19, 28 январь 2023
Հունվարի 27-ին, ժամը 19։43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զարիշատ գյուղի վարչական տարածքում քաղաքացին ավտոմեքենայով մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Երիզակ գյուղի մոտակայքում հայտնաբերել են Մ․ Ս․-ին (ծնված 1947 թ.)՝ «VAZ-21012» մակնիշի ավտոմեքենայով և ուղեկցել դեպի հրշեջ-փրկարարական ջոկատ։