Սասուն Բադասյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար
Հասարակություն
ՀՀ նախագահի հրամանագրերով ՀՀ զինված ուժերի կազմում նոր նշանակումներ են եղել։ Ինչպես տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից, Ալբերտ Բաղդասարյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից, իսկ նր փոխարեն վարչության պետ է նշանակվել Սմբատ Գրիգորյանը՝ ազատվելով 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
Նախագահի մեկ այլ հրամանագրով 5-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Սասուն Բադասյանը։
Հիշեցնենք, որ Սմբատ Գրիգորյանը 5-րդ բանակային կորպուսի հրամանատար էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերին։
Նախագահի մեկ այլ հրամանագրով 5-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Սասուն Բադասյանը։
Հիշեցնենք, որ Սմբատ Գրիգորյանը 5-րդ բանակային կորպուսի հրամանատար էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերին։