Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խնածախ գյուղում պարզեցինք, որ ամենակարևոր խնդիրներից են դեպի գյուղ եկող ճանապարհի և խմելու ջրի հարցերը․ լուծման նպատակով կաշխատենք գործադիրի մեր գործընկերների հետ․ Արսեն Թորոսյան

Խնածախ գյուղում պարզեցինք, որ ամենակարևոր խնդիրներից են դեպի գյուղ եկող ճանապարհի և խմելու ջրի հարցերը․ լուծման նպատակով կաշխատենք գործադիրի մեր գործընկերների հետ․ Արսեն Թորոսյան
Հասարակություն
21:01, 18 февраль 2023
«ԱԺ սյունեցի պատգամավոր Դավիթ Դանիելյանի նախաձեռնությամբ մի քանի պատգամավորներով այցելեցինք Սյունիքի մարզի Տեղ համայնք՝ ծանոթանալու խնդիրներին, զրուցելու համայնքի ղեկավարի և բնակիչների հետ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Եղանք նաև առաջնագծի որոշ հատվածներում՝ ծանոթանալու մեր զինծառայողների մարտական ծառայության կատարման պայմաններին, հայտնելու մեր զորակցությունը իրենց կարևոր առաքելության մեջ։

Տեղ համայնքի Խնածախ գյուղում բնակիչների հետ զրույցի ընթացքում պարզեցինք, որ ամենակարևոր խնդիրներից են դեպի գյուղ եկող ճանապարհի և խմելու ջրի հարցերը, որոնց լուծման նպատակով կաշխատենք գործադիրի մեր գործընկերների հետ»։