Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել է դիրքի պատասխանատուն

Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել է դիրքի պատասխանատուն
Հասարակություն / Իրավունք
21:11, 21 февраль 2023
Փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել է դիրքի պատասխանատուն՝  ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։  

ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն՝ ծնված 2004թ-ին, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի տարածքում, նույն օրը՝ ժամը 12։45-սահմաններում, հայտնաբերվել է գլխի շրջանում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումով։

Ըստ նախնական տվյալների՝ Հ. Պ.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված կրակոցից ստացած վնասվածքի հետևանքով։