Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանի այցը ճիշտ ժամանակին է և արտահայտում է երկու երկրների միջև պատմական ու ամուր հարաբերությունները․ Սիրիայի ԱԳ նախարար

Արարատ Միրզոյանի այցը ճիշտ ժամանակին է և արտահայտում է երկու երկրների միջև պատմական ու ամուր հարաբերությունները․ Սիրիայի ԱԳ նախարար
Հասարակություն
12:47, 23 февраль 2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Դամասկոս:

Օդանավակայանում նախարար Միրզոյանին դիմավորել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Միկդադը։

Վերջինս լրագրողների հետ զրույցում նշել է, որ Արարատ Միրզոյանի այցը ճիշտ ժամանակին է և արտահայտում է երկու երկրների միջև պատմական և ամուր հարաբերությունները։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին այս դժվարին պայմաններում սիրիացի ժողովրդի հետ ունեցած համերաշխության համար», - ասել է նա։

Նշենք, որ այս պահին ընթանում է երկու երկրների ԱԳ նախարարների առանձնազրույցը: