Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ դեսպանն այցելել է Մեծամոր․ հանդիպման ավարտին ժենգյալով հաց է պատրաստել

ԱՄՆ դեսպանն այցելել է Մեծամոր․ հանդիպման ավարտին ժենգյալով հաց է պատրաստել
Հասարակություն
16:28, 25 февраль 2023
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քվինին: Կողմերի միջև հանդիպումը սկսվել է ջերմ ողջույնի խոսքերով:

Այս մասին տեղեկցնում է համայնքապետարանը։

Բարձր գնահատելով հանդիպումը, դեսպանը իր խոսքում նշել է, որ այն սկիզբ է դնելու համայնքների միջև ջերմ, բարեկամական հարաբերություններին: Իր հերթին համայնքի ղեկավարը փաստել է, որ լիահույս է նման հարաբերությունների հաստատմանը:

Դեսպանն իր այցի շրջանակներում եղել է նաև Մեծամոր քաղաքի հյուրանոցում, հանդիպել 2020 թվականին ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին և զրուցել նրանց հետ:

Հանդիպման վերջում դեսպան Քվինը ժենգյալով հաց է պատրաստեց Mets and More Bakery հացաբուլկեղենի արտադրամասում, որն աշխատանքի և վերաինտեգրման հնարավորություններ է ընձեռում 2020 թվականից Մեծամորում բնակվող տեղահանված ընտանիքներին: