Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեկ զոհված 26-ամյա Արարատը Շուշիում էր ծնվել ու մեծացել. նրա միակ երեխան 1 տարեկանը դեռ չի բոլորել

Երեկ զոհված 26-ամյա Արարատը Շուշիում էր ծնվել ու մեծացել. նրա միակ երեխան 1 տարեկանը դեռ չի բոլորել
Հասարակություն
11:39, 06 март 2023
Երեկ՝ մարտի 5-ին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացված հերթական ահաբեկչության հետևանքով Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի 3 ծառայող զոհվել և 1 ծառայող ծանր վիրավորում է ստացել:

Զոհված ոստիկաններից 26-ամյա Արարատ Գասպարյանը բնիկ արցախցի է, ունի մեկ երեխա՝ 8 ամսական:

Նրա կենսագրությունը ներկայացնում ենք ստորև.

Ծնվել է 1997 թվականի հուլիսի 1-ին Շուշի քաղաքում:

2015-2017թթ ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում:

2022 թվականին ավարտել է Շուշիի Տեխնոլոգիական Համալսարանը: 

2019 թվականին ծառայության է ընդունվել Ոստիկանության Շուշիի շրջանային բաժնում, այնուհետև 2020 թվականի դեկտեմբերի 8-ից ծառայությունը շարունակել է Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում: 

2022թվականին նշանակվել է ՃՈ ճանապարհապարեկային ծառայության սպայական գումարտակի տեսուչի պաշտոնին՝ լեյտենանտի կոչումով:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա: 

Զոհվել է 2023 թվականի մարտի 5-ին, «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանական հերթափոխի ժամանակ, Ադրբեջանի զինուժի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով: