Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՄՏՍ Հայաստան» ընկերությունը պատրաստվում է վաճառել իր բաժնետոմսերը, սակայն ԲՏԱՆ-ն ու ԱԱԾ-ն դեռևս դիրքորոշում չեն ներկայացրել

«ՄՏՍ Հայաստան» ընկերությունը պատրաստվում է վաճառել իր բաժնետոմսերը, սակայն ԲՏԱՆ-ն ու ԱԱԾ-ն դեռևս դիրքորոշում չեն ներկայացրել
Հասարակություն
12:53, 13 март 2023
«ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությունը պատրաստվում է վաճառել իր բաժնետոմսերը, թե ով է գնորդը՝ դեռևս հայտնի չէ։

«Ընկերությունը դեռևս հունվարի 26-ին է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ բաժնետոմսերի վաճառքի թույլտվության համար»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը և նշեց, որ վաճառքի հարցը դեռևս քննարկման փուլում է. «Ընթացք ենք տվել դիմումին՝ դիմել ենք համապատասխան մարմիններ դիրքորոշում ստանալու համար, մասնավորապես հարցը պետք է քննարկվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության կողմից, բոլոր կողմերը կարծիք պետք է ներկայացնեն»,- ասաց նա։ 

Թե «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը որպես պոտենցիալ գնորդ ո՞ր ընկերությանը կամ ո՞ւմ է ներկայացրել՝ Լիանա Ազիզյանն ընդգծեց, որ դա առևտրային գաղտնիք է և առայժմ հրապարակման ենթակա չէ։