Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայից Երևան վերադարձած տղամարդը սպասասրահում հանկարծամահ է եղել

Մոսկվայից Երևան վերադարձած տղամարդը սպասասրահում հանկարծամահ է եղել
Հասարակություն
16:05, 11 апрель 2023
Shamshyan.com-ի տեղեկություններով` քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։Ժամը 23։00-ի սահմաններում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և սպասասրահում հանկարծամահ է եղել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով` մահացածը Երևանի բնակիչ 79-ամյա Վլադիկ Բ․-ն է, ով Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել էր Հայաստան։