Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր 21 բուժառու տեղափոխվել է ՀՀ ԲԿ–ներ

Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր 21 բուժառու տեղափոխվել է ՀՀ ԲԿ–ներ
Հասարակություն
16:20, 18 апрель 2023
Ապրիլի 15-16-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 21 հիվանդ տեղափոխվել է Հայաստան:

Այս մասին ասված է Արցախի տեղեկատվական շտաբի տեղեկագրում։

Եվս 20 բուժառու, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։

Ապրիլի 17-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 326 հիվանդ: