Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք սովորել ենք նիկոլավարի ապրել, էլ հետ գնալ չկա. բյուրեղավանցիները՝ Նիկոլ Փաշինյանի մասին․ Տեսանյութ

Մենք սովորել ենք նիկոլավարի ապրել, էլ հետ գնալ չկա. բյուրեղավանցիները՝  Նիկոլ Փաշինյանի մասին․ Տեսանյութ
Հասարակություն
14:36, 13 июнь 2021
Այսօր՝ հունիսի 13-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այցելել է Կոտայքի մարզ: Մեր նկարահանող խումբը հարցում անցկացրեց Բյուրեղավանում՝ պարզելու, թե ինչ ակնկալիքներ ունեն բնակիչները Նիկոլ Փաշինյանից:

«Ես արտասահմանից եմ եկել ու հանգիստ եմ ապրում: Գոհ եմ, որովհետև որտեղ դիմել եմ՝ ոչ կաշառք է եղել, ոչ խոչընդոտ: Վստահ եմ՝ եթե պատերազմը չլիներ, ամեն ինչ շատ լավ էր լինելու»,- ասաց մեզ հետ զրուցած կանանցից մեկը:

Մեր հարցին՝ վերջին 3 տարիներին ինչ փոփոխություններ են նկատել, բնակչուհիներից մեկն ասաց. «Նախ՝ 3 տարի չի, կարող եմ ասել՝ 1 տարի է, քանի որ եղավ կորոնավիրուս, պատերազմ: Նիկոլի օրոք մենք կարծես արթնացանք. Սերժի օրոք քանդվեց մեր ամբողջ գործարանը, իսկ Նիկոլի օրոք գործարանը սկսեց աշխատել, ու էս մի բուռ ժողովուրդը էլի սկսեց իր ընտանիքը պահել»:

«Իմ տղան պայմանագրային զինծառայող է. Սերժի ժամանակ նրա աշխատավարձը 130 հազար դրամ էր, իսկ հիմա 200 հազար դրամ է, ու սնունդն էլ շատ լավ է: Շատ գոհ եմ»,- ասաց մի կին:

«Մենք սովորել ենք նիկոլավարի ապրել, էլ հետ գնալ չկա, ուրիշ ձև չենք կարող ապրել»,- նշեց մեր զրուցակիցներից մեկը, իսկ մյուսն էլ հավելեց. «Առաջին անգամ մենք մեզ լիարժեք ՀՀ քաղաքացի ենք զգում ու գնահատված: Նախագահականի կողմից մեդալակիր եմ: Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը գնահատել է պատերազմի ժամանակ կատարած գործողությունները»: