Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկաթե մանդատը տալիս ենք, հիմա պետք է աշխատի, պետք չի մեզ թավիշ. Վերին Արտաշատի բնակիչները՝ Փաշինյանի մասին․ Տեսանյութ

Երկաթե մանդատը տալիս ենք, հիմա պետք է աշխատի, պետք չի մեզ թավիշ. Վերին Արտաշատի բնակիչները՝ Փաշինյանի մասին․ Տեսանյութ
Հասարակություն
12:18, 14 июнь 2021
«Մարդ ինչ բիզնես ուզում է՝ անում է, առանց խանգարողների»,- մեր հարցին՝ թե վերջին 3 տարիներին ինչ ակնառու փոփոխություններ են տեղի ունեցել Արարատի մարզի Վերին Արտաշատ համայնքում, ասաց մեր զրուցակիցներից մեկը:

Նշելով կատարած փոփոխությունները՝ նրանք ասացին, որ մեծ ծավալի ասֆալտապատում է կատարվել. «Գոհ ենք, բայց պետք է մի քիչ խիստ լինի, էս խաժամուժին պիտի հանի արանքից»: Նրանցից մեկն էլ հավելեց. «Երկաթե մանդատը տալիս ենք, հիմա պետք է աշխատի, պետք չի մեզ թավիշ»:

«Պետք է բարձրացվեն պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը, որովհետև նրանք են պահում էս հայրենիքը: Ոչ մի կուսակցություն դա չի խոստանում»,- նկատեց մի տղամարդ: