Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԶՈւ-ն մենահատ կրակոց է արձակել Երասխի գործարանի աշխատողների ուղղությամբ․ ընկերությունը տեսանյութ է հրապարակել

«GTB Steel» հոլդինգը հրապարակել է տեսանյութ և նշել, որ այսօր՝ հուլիսի 10-ին, ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխի մետաղաձուլական գործարանի աշխատողների ուղղությամբ։

«Այսօր՝ հուլիսի 10-ին՝ ժամը 12:25-ին, Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող մետաղի ձուլարանի բանվորների ուղղությամբ: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չունենք»,- նշված է հոլդինգի տարածած հաղորդագրության մեջ:

Civic.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասաց, որ գործարանի տարածքում աշխատող բանվորների վրա ադրբեջանական կողմը մենահատ կրակոց է արձակել: