Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բժիշկներին հաջողվել է փրկել 4-րդ հարկի պատուհանից ընկած 3-ամյա երեխայի կյանքը

Բժիշկներին հաջողվել է փրկել 4-րդ հարկի պատուհանից ընկած 3-ամյա երեխայի կյանքը
Հասարակություն
18:54, 18 июль 2023
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի պրոֆեսիոնալ բժիշկներին հաջողվել է փրկել 4-րդ հարկի պատուհանից ընկած 3-ամյա երեխայի կյանքը, հայտնում են ԲԿ-ից։

«Վիճակն այժմ գնահատվում է կայուն, նկատվում է լավացում, փոքրիկի մոտ կա դրական դինամիկա:

Երեխան բուժկենտրոն էր ընդունվել տարբեր վնասվածքներով, մասնավորապես՝ կրծքավանդակի, որովայնի, ոտքի և այլն: Նախնական վիճակը գնահատվում էր ծանր»,-նշվում է հաղորդագրության մեջ: