Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լոսանջելեսաբնակ հայերը փակել են Ադրբեջանի հյուպատոսարան տանող ճանապարհները՝ ի նշան բողոքի Լաչինի միջանցքի արգելափակման դեմ

Լոսանջելեսաբնակ հայերը փակել են Ադրբեջանի հյուպատոսարան տանող ճանապարհները՝ ի նշան բողոքի Լաչինի միջանցքի արգելափակման դեմ
Հասարակություն
11:12, 14 август 2023
Լոս Անջելեսի հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց՝ պահանջելով ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

Ցուցարարները փակել են հյուպատոսարան տանող ճանապարհները՝ կաթվածահար անելով այդ տարածքում տրանսպորտի երթևեկությունը, վրաններ տեղադրել։

Ակցիայի մասնակիցները ասֆալտին կպցրել են պաստառներ՝ «Լռությունը ցեղասպանություն է», «Մի՛ վերածեք սնունդը զենքի», «Ցեղասպանություն 2023» գրություններով, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի եզրակացությունից մեջբերումներ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Կազմակերպիչների խոսքով՝ ակցիայի նպատակն է հանրությանը տեղեկացնել Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի մասին, որը պայմանավորված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ։