Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում չծնված երեխայի մահվան դեպք է գրանցվել՝ վառելիքի բացակայությամբ պայմանավորված. ՀՀ ՄԻՊ

Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում չծնված երեխայի մահվան դեպք է գրանցվել՝ վառելիքի բացակայությամբ պայմանավորված. ՀՀ ՄԻՊ
Հասարակություն
11:45, 16 август 2023
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը օր օրի ավելի է խորանում». ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի հիմնարար իրավունքների կոպիտ խախտումները։

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ երկու ամիս է, ինչ ԼՂ բնակչությունը զրկված է որևէ տեսակի հումանիտար օգնությունից, այդ թվում՝ բժշկական միջոցներից, առաջին անհրաժեշտության պարագաներից և սննդից։

«Շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետը դրսևորվում է բնակիչների բնականոն կյանքի բոլոր ոլորտներում։

Բավարար սննդի բացակայության պայմաններում Լեռնային Ղարաբաղում վաղաժամ ծնունդների դեպքերի աճ է գրանցվել։ Գրանցվել է նաև Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում չծնված երեխայի մահվան դեպք՝ վառելիքի բացակայությամբ պայմանավորված շտապօգնության անհասանելիության պատճառով։

Վառելիքի սուր սակավության պատճառով հուլիսի 25-ից ի վեր հասարակական տրանսպորտը բացարձակապես չի գործում»,-ասված է հայտարարության մեջ։

ՀՀ ՄԻՊ-ի հայտարարության ամբողջական տեքստն՝ այստեղ։