Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շրջանառվող լուրերը, թե իբր Արցախում այսօր հղի կին է մահացել, չի համապատասխանում իրականությանը

Շրջանառվող լուրերը, թե իբր Արցախում այսօր հղի կին է մահացել, չի համապատասխանում իրականությանը
Հասարակություն
17:19, 16 август 2023
Տեղեկատվական դաշտում շրջանառվող լուրերը, թե իբր Արցախում այսօր հղի կին է մահացել, ում վառելիքի սղության պատճառով չեն կարողացել ժամանակին հասցնել հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին «Արցախպրես»-ին հայտնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից։

Աղբյուրը նշում է` բազմիցս տեղեկացրել են, որ, ելնելով ստեղծված իրավիճակից, դեղորայք և սնունդ չլինելու պատճառով աճել են մահվան և հիվանդացության տարբեր ցուցանիշներ, անգամ գրանցվել են պտղի կորստի դեպքեր: