Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկ քաղաքացի ոտքի սալջարդ է ստացել․ ոստիկանապետի հանձանարարությամբ իրականացվում է ծառայողական քննություն․ Ոստիկանություն

Մեկ քաղաքացի ոտքի սալջարդ է ստացել․ ոստիկանապետի հանձանարարությամբ իրականացվում է ծառայողական քննություն․ Ոստիկանություն
Հասարակություն
16:42, 23 февраль 2021
Չնայած Գեղամ Մանուկյանը ասել էր, թե ՀՅԴ-ական Ռազմիկ Արաբյանի ոտքը ջարդվել է՝ ՀՀ ոստիկանությունից Civic.am-ին փոխանցեցին, որ այսօր Կառավարության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ցուցարարներին բերման ենթարկելու ժամանակ  մեկ քաղաքացի է վնասվածք ստացել։ Նրան հիվանդանոց են տեղափոխվել․ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ։ 

«ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հանձանարարությամբ՝ իրականացվում է ծառայողական քննություն»,- փոխանցեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ անհնազանդության ակցիաների վայրից՝ կառավարության շենքի դիմացից, ոստիկանություն էր տարվել 57 քաղաքացի եւ «Հայրենիքի փրկության շարժումը» տեղեկություններ էր տարածել, որ Իշխան Սաղաթելյանին բերման ենթարկելու փորձի ժամանակ վերջինս վնասվածք էր ստացել։