Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ բարձրագույն որակավորման ոլորտի բարեփոխումները ներկայացվել են Ղրղզստանում

ՀՀ բարձրագույն որակավորման ոլորտի բարեփոխումները ներկայացվել են Ղրղզստանում
Գիտություն
20:39, 14 ноябрь 2022
ԿԳՄՍ նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը մասնակցել է Ղրղզստանի բարձրագույն որակավորման համակարգի 30-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին:

Գիտաժողովը նվիրված էր բարձրագույն որակավորման ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցերի քննարկմանը:

ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանն իր ելույթում ներկայացրել է կոմիտեի գործունեությունը, անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Նա ընդգծել է գիտական պարբերականների համար սահմանված նոր պահանջների կարևորությունը ատենախոսությունների հրապարակման համար, ինչպես նաև աստիճանաշնորհման համակարգի ակնկալվող փոփոխությունները։

Գիտաժողովի շրջանակում ներկայացվել են Հայաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի բարձրագույն որակավորման ոլորտները համակարգող պետական մարմինների կատարած աշխատանքները, քննարկվել են հետագայում իրավական նորմատիվ ակտերի մշակման նպատակով համատեղ խորհրդակցությունների անցկացման, գիտական պարբերականների ընդհանուր ցանկ, գիտական աստիճանի հայցման համար համարժեք պայմաններ և համատեղ մասնագիտական խորհուրդներ ունենալու վերաբերյալ հարցեր: