Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուրախ եմ կրկին խաղալ․ Մեսսի

Ուրախ եմ կրկին խաղալ․ Մեսսի
Սպորտ
15:00, 14 октябрь 2023
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին գնահատել է Պարագվայի հետ ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի 3-րդ տուրի խաղում (1:0) իր թիմի խաղն ու իր առողջական վիճակը։ Հանդիպմանը հարձակվողը փոխարինման դուրս եկավ 53-րդ րոպեին։ Մինչ այս Մեսսին բաց էր թողել MLS-ում իր ակումբի՝ «Ինտեր Մայամիի» մի քանի հանդիպում։ Նա մասնակցել է միայն թիմի վերջին հանդիպմանը մինչև միջազգային դադարը, որում դուրս է եկել փոխարինման. գրում է armsport—ը։

«Ուրախ եմ նորից խաղալուս համար: Միշտ էլ դժվար է պահեստայինների նստարանից փոխարինման գալը, հատկապես նման լարված խաղում: Կարևորն այն է, որ մենք հաղթեցինք ու լավ խաղացինք հատկապես առաջին խաղակեսում։

Ես եկել եմ հավաքական նրանից հետո, երբ ընդամենը մի քանի րոպե էի անցկացրել իմ թիմի կազմում։ Մենք զրուցեցինք մարզիչների հետ և որոշեցինք տեսնել, թե ինչ եմ զգում շաբաթվա ընթացքում։ Գաղափարն այն է, որ առաջիկա օրերին ավելի շատ մարզումներ անցկացնենք մեր հաջորդ խաղից առաջ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում ESPN-ը: