Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեսսին կրկին լավագույնն է. նա նվաճեց իր կարիերայի 8-րդ Ոսկե գնդակը. հայտնի են նաև մյուս մրցանակակիրները

Մեսսին կրկին լավագույնն է. նա նվաճեց իր կարիերայի 8-րդ Ոսկե գնդակը. հայտնի են նաև մյուս մրցանակակիրները
Սպորտ
01:36, 31 октябрь 2023
Փարիզի Շաթլե թատրոնում կայացավ «Ոսկե գնդակի» ամենամյա 67-րդ մրցանակաբաշխությունը։ 

Նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Լեոնել Մեսսին։ 

36-ամյա ֆուտբոլիստը լավագույնը ճանաչվեց արդեն 8-րդ անգամ, ինչը բացարձակ ռեկորդ է։ 

Մեսսին ավելի վաղ «Ոսկե գնդակի» դափնեկիր դարձել է 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019 և 2021 թվականներին։

Լավագույն դարպասապահի` Լև Յաշինի անվան մրցանակին արժանացավ կրկին Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլյանո Մարտինեսը։ Նաեւ նրա սեյվերի` հատկապես եզրափակչում` վերջին վայրկյաններին կատարած սեյվն ու առաջնության ընթացքում հետ մղած 11 մետրանոցները արգենտինացիներին օգնեցին վաստակել Աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Նախորդ տարվա լավագույն թիմ ճանաչվեց իսպանացի Պեպ Գվարդիոլայի գլխավորած Մանչեսթր Սիթին։

Իսկ լավագույն կին ֆուտբոլիստի մրցանակին արժանացավ Բարսելոնայի ֆուտբոլիստուհի Այտանա Բոնմատին