Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ոսկե գնդակի» հանձնման չափանիշները կփոխվեն

«Ոսկե գնդակի» հանձնման չափանիշները կփոխվեն
Սպորտ
16:16, 12 март 2022
«Ոսկե գնդակի» հանձնման չափանիշները 2022 թվականից կփոխվեն։

Ինչպես հաղորդում է L’Equipe-ը՝ այսուհետ «Ոսկե գնդակի» հանձնման համար հաշվի կառնվեն ֆուտբոլիստի նվաճումները ոչ թե օրացուցային տարում, այլ՝ մրցաշրջանի արյդունքներով։

Դա նշանակում է, որ մյուս «Ոսկե գնդակի» կհանձնվի 2021/22 մրցաշրջանի արդյունքներով, որը կավարտվի հուլիսին՝ Կանանց Եվրոպայի առաջնությամբ։ ԱԱ-2022-ն արդեն կներառվի «Ոսկե գնդակ»-2023-ում։

«Ոսկե գնդակի» քվեարկությանը կմասնակցեն ՖԻՖԱ-ի վարկանիշով տղամարդկանց թոփ-100 թիմերի և կանանց թոփ-50 թիմերի ներկայացուցիչները։
«Ոսկե գնդակը» նաև ավելի անհատական մրցանակ կդառնա, որը ստանալու համար ավելի քիչ կարևորություն կունենան թիմային տիտղոսներն ու հաջողությունները։