Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր
Սպորտ
20:00, 17 февраль 2024
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները սկսեցին պայքարն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչներում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժության եզրափակիչում Հայաստանի հավաքականն ուներ երկու ներկայացուցիչ` Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը: Վերջինս` հավաքելով 14.500 միավոր դարձավ աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժության արծաթե մեդալակիր:
Ավետիսյանը միայն 4-րդն է:

Աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակիչ է դուրս եկել նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը: Այդ եզրափակիչը կկայանա փետրվարի 18-ին: