Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեգենդների հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

Լեգենդների հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
Սպորտ
12:03, 07 июнь 2022
Սկսվել է Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև հունիսի 16-ին կայանալիք լեգենդների հրաժեշտի հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։ Տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում։ Տոմսերի արժեքն է 500-1000 դրամ։

Հունիսի 9-ից տոմսերը հասանելի կլինեն նաև Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում։  

Հիշեցնենք, որ հանդիպումից առաջ և ընդմիջմանը նախատեսվում է համերգային ծրագիր, իսկ վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործական նպատակների։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակի առթիվ նախատեսվող միջոցառումներից մեկը հաճելի անակնկալ կլինի հայկական ֆուտբոլի երկրպագուների համար: 
 
Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզելլին, Էդգար Մանուչարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Կառլեն Մկրտչյանը, Գևորգ Կասպարովը, Արթուր Եդիգարյանը, Լևոն Հայրապետյանը, Վալերի Ալեքսանյանը, Արթուր Սարկիսովը, Արարատ Առաքելյանը, Սամվել Մելքոնյանը, Վահագն Մինասյանը, թիմի խաղացող մարզիչը կլինի Ռոման Բերեզովսկին:
 
Վրաստանի հավաքականի կազմում հանդես կգան անցյալի հայտնի ֆուտբոլիստներ Լևան Կոբիաշվիլին, Ալեքսանդր Իաշվիլին, Գոչա Ջամարաուլին, Ջանո Անանիձեն, Գեորգի Դեմետրաձեն, Օտար Մարցվալաձեն, այլք:
 
Թիմի մարզիչն է Դավիթ Մուջիրին, մարզչի օգնականը՝ Միխայիլ Կավելաշվիլին: