Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սպորտ
21:10, 17 август 2022
Լեհաստանում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Հայաստանի հավաքականը հերթական ոսկին է նվաճել:

81կգ քաշային Մ17 աղջիկների մրցապայքարում գերազանց է հանդես եկե;լ գյումրեցի մարզուհի Էմմա Պողոսյանը, որը 206 կգ (91+115) արդյունքով հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Էմման նաև նվաճել է փոքր ոսկե և արծաթե մեդալներ:

Հիշեցնենք, որ ևս 4 հայ մարզիկները՝ Միքայել Չոլակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Սերյոժա Բարսեղյանն ու Վալերիկ Մինասյանը դարձել են այս առաջնության չեմպիոն: