Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ-ին Հայաստանից կմասնակցի 8 մարզիկ

Ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ-ին Հայաստանից կմասնակցի 8 մարզիկ
Սպորտ
20:30, 10 апрель 2023
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 8 մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականի կազմը ներկայացրեց ընտրանու գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը: Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն՝ 57 կգ` Մանվել Խնձրցյանը, 61 կգ` Արսեն Հարությունյանը, 65 կգ` Վազգեն Թևանյանը, 70 կգ` Արման Անդրեասյանը, 74 կգ` Հրայր Ալիխանյանը, 79 կգ` Արման Ավագյանը, 86 կգ` Մուշեղ Մկրտչյանը, 97 կգ` Սերգեյ Սարգայանը։

Հավաքականը մրցավայր կմեկնի ապրիլի 15-ին: Եվրոպայի առաջնությունը կկայանա Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում: