Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ըմբիշ Պետրոս Աշկարյանը՝ Եվրոպայի պատանիների չեմպիոն

Ըմբիշ Պետրոս Աշկարյանը՝ Եվրոպայի պատանիների չեմպիոն
Սպորտ
23:00, 13 июнь 2023
Ալբանիայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում 65 կգ քաշային Պետրոս Աշկարյանը փայլուն հաղթանակ է տոնել եզրափակչում՝ հռչակվելով չեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Աշկարյանը վճռորոշ գոտեմարտում 5։3 հաշվով հաղթանակ է տոնել Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Չիկաիձեի նկատմամբ։

55 կգ քաշային Յուրի Կարապետյանը 2։5 հաշվով զիջել է մրցակցին բրոնզե մեդալի համար պայքարում։ 80 կգ քաշային կարգում հանդես եկող Էրիկ Տեր-Մաթևոսյանը նույնպես պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում։