Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարգևատրվել են գյումրեցի մարզիկներն ու նրանց մարզիչները

Պարգևատրվել են գյումրեցի մարզիկներն ու նրանց մարզիչները
Սպորտ
22:15, 12 июль 2023
2022-2023 թվականների ընթացքում տարբեր սպորտաձևերից աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոններ դարձած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին և նրանց մարզիչներին այսօր՝ հուլիսի 12-ին, ընդունել և պարգևատրել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։ Մինչ պարգևատրման արարողությունը Վարդգես Սամսոնյանը ողջունել, շնորհավորել և շնորհակալության իր խոսքն է հղել ներկաներին.

«Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, ձեր շնորհիվ աշխարհի տարբեր անկյուններից եկած հյուրերի մոտ կարողանում ենք ուրախանալ ու հպարտանալ սպորտի ոլորտում գրանցած հաջողություններով։

Մշտապես կանգնած ենք մարզական ոլորտի կողքին և հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու ենք այս ոլորտի առավել զարգացման համար»- ավելացրել է Վ․Սամսոնյանը։Նշենք, որ պարգևատրվել է 18 մարզիկ և 17 մարզիչ: Պարգևատրումների համար համայնքի ավագանու որոշմամբ հատկացվել է մոտ 19 մլն դրամ: