Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում․ պոկում ու հրում վարժություններում ևս արժանացել է փոքր ոսկե մեդալների

Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում․ պոկում ու հրում վարժություններում ևս արժանացել է փոքր ոսկե մեդալների
Սպորտ
16:21, 02 август 2023
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում:

Մինչև 20 տարեկանների պայքարում հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 386 կգ (181+205) արդյունք և կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին: Պոկում ու հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր ոսկե մեդալների: