Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական ՀՕՊ-ը խոցել է սեփական Սու-35 կործանիչը. Մեծ Բրիտանիայի ՊՆ

Ռուսական ՀՕՊ-ը խոցել է սեփական Սու-35 կործանիչը. Մեծ Բրիտանիայի ՊՆ
Աշխարհ
11:54, 04 октябрь 2023
Բրիտանական ռազմական հետախուզությունը Ուկրաինայում պատերազմի մասին իր ամենօրյա տեղեկագրում գրում է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերի 28-ին Զապորոժիեի մարզի Տոկմակում խոցել է սեփական Սու-35-ը։

Ռուսական զորքերի սպառազինության նորագույն կործանիչ Սու-35Ս-ի խոցման մասին առաջին հաղորդագրությունները հայտնվել են սեպտեմբերի 29-ին։ Այս մասին գրել են ինչպես ուկրաինական աղբյուրները, այնպես էլ ռուսական Telegram-ալիքները, այդ թվում՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերին մերձ Fighterbomber ալիքը։ Հաղորդվել է, որ կործանիչի օդաչուն զոհվել է: Սեպտեմբերի 30-ին հրապարակվել են ինքնաթիռի կործանման ենթադրյալ վայրի լուսանկարները։

ՌԴ պաշտպանության նախարարությունը և ռուսական այլ պաշտոնական աղբյուրներ չեն մեկնաբանել ոչ Սու-35-ի կործանման փաստը, ոչ դրա պատճառները։