Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պենտագոնը հաստատել է՝ ռուսական «Կինժալ» հիպերձայնային հրթիռը Ուկրաինայում խոցվել է Patriot-ի միջոցով

Պենտագոնը հաստատել է՝ ռուսական «Կինժալ» հիպերձայնային հրթիռը Ուկրաինայում խոցվել է Patriot-ի միջոցով
Միջազգային
10:49, 10 май 2023
ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը հաստատել է, որ ուկրաինացի զինվորականները խոցել են ռուսական «Կինժալ» հիպերձայնային հրթիռը ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով։

«Ես կարող եմ հաստատել, որ նրանք ռուսական հրթիռը խոցել են Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգի օգնությամբ։ Ինչպես գիտեք, այս համակարգը հանդիսանում է հակաօդային պաշտպանության ավելի լայն սպեկտորի մաս, որը Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը տրամադրել են Ուկրաինային»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Ուկրաինայի Զինված ուժերի օդուժի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկն անցած շաբաթ հայտարարել է, որ Patriot համակարգը խոցել է «Կինժալ» հրթիռը, որը Ռուսաստանը արձակել էր մայիսի 4-ի գիշերը Ուկրաինային հարվածելու ընթացքում։ Հրամանատարի խոսքով՝ Ռուսաստանի տարածքից МиГ-31К ինքնաթիռով արձակված X-47 հրթիռը խոցել են Կիևի մարզում։

Առաջինը, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն խոցել է «Կինժալը», գրոհի հաջորդ օրը հայտնել է ուկրաինական Defense Express պորտալը:  Սկզբում Ուկրաինայի զինված ուժերի օդուժը հերքում էր այդ պնդումները։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը առայժմ զերծ է մնացել այս մասին մեկնաբանություններից։

Ավելի վաղ՝ 2022 թվականի օգոստոսին, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ ռուսական «Կինժալ» հիպերձայնային հրթիռը «անհնար է ոչ հայտնաբերել, ոչ էլ որսալ»: