Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը մշակել է սեփական արտադրության առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը

Իրանը մշակել է սեփական արտադրության առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը
Տարածաշրջան
15:09, 10 ноябрь 2022
Իրանը մշակել է սեփական արտադրության առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիրալի Հաջիզադեն, փոխանցում է Tasnim-ը։

«Այս նոր հրթիռը կանցնի հակահրթիռային պաշտպանության ստուգման բոլոր համակարգերով, և ես չեմ կարծում, որ տասնամյակների ընթացքում կլինի այնպիսի տեխնոլոգիա, որն ի վիճակի կլինի հակազդելու դրան»,- ասել է բարձրաստիճան զինվորականը: 

Նա ընդգծել է, որ մշակված հրթիռը կկարողանա ոչնչացնել հակառակորդի հակահրթիռային համակարգերը։ Նման սպառազինության մշակումը հրթիռների արտադրության մեջ մեծ քայլ է Իրանի համար, ասել է Ամիրալի Հաջիզադեն։