Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը սկսել է զորավարժությունները Ադրբեջանի հետ սահմանին

Իրանը սկսել է զորավարժությունները Ադրբեջանի հետ սահմանին
Հայաստան
12:24, 17 октябрь 2022
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին, հաղորդում են իրանական լրատվամիջոցները:

Զորավարժություններն անցկացվում են «Ուժեղ Իրան» կարգախոսի ներքո։

 Թեհրանի կողմից հայտարարված զորավարժությունների նպատակն է զորքերի ռազմական հզորության բարձրացումը։ Ինչպես հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը՝ «հարևան երկրների համար այս զորավարժությունների ուղերձը խաղաղությունն է, բարեկամությունը և կայուն անվտանգության ամրապնդումը», իսկ Իրանի թշնամիների համար՝ «այն, որ ԻՀՊԿ-ն պատրաստ է պաշտպանել երկրի սահմանները և վճռականորեն դիմակայել ցանկացած սպառնալիքի»։