Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս զինվորականները մեկ օրում խոցել են չորս ուկրաինական Սու-24 և մեկ Սու-27

Ռուս զինվորականները մեկ օրում խոցել են չորս ուկրաինական Սու-24 և մեկ Սու-27
Աշխարհ
16:51, 28 март 2022
Ռուսական ավիացիոն և հակաօդային պաշտպանության ուժերը մեկ օրում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի հինգ ինքնաթիռ, այդ թվում՝ Սու-27 կործանիչ։

Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

«ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիոն և հակաօդային պաշտպանության համակարգերը Չեռնիգովի շրջանում մեկ օրում  խոցել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի չորս Սու-24 ինքնաթիռներ, որոնցից երկուսը՝ Ռեպկայի շրջանում, ևս երկուսը՝ Գորոդնյայի շրջանում։

Դոնեցկի մարզի Կրամատորսկի շրջանում խոցվել է ուկրաինական մեկ Սու-27 կործանիչ»,- ասել է նա։ 

Նարե Բաբերյան