Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոտ 5 րոպե տարբերությամբ 2 հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայում․ հայտարարվել է ցունամիի վտանգ

Մոտ 5 րոպե տարբերությամբ 2 հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայում․ հայտարարվել է ցունամիի վտանգ
Աշխարհ
12:22, 01 январь 2024
Ճապոնիայի արևմուտքում՝ Իսիկավա պրեֆեկտուրայում, հինգ րոպեից պակաս տարբերությամբ երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հաղորդում է երկրի Գլխավոր օդերևութաբանական գործակալությունը։

Գերատեսչության տվյալներով՝ 5,7 մագնիտուդով առաջին ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16:06-ին (Երևանի ժամանակով 09:06-ին): Հաջորդ՝ ավելի հզոր հարվածը տեղի ունեցավ ժամը 16:10-ին (Երևանի ժամանակով 09:10-ին): Նրա ուժգնությունը, թարմացված տվյալների համաձայն, կազմել է 7,6 մագնիտուդ։

Ուժեղ ցնցումներ են զգացվել Օսակայում և Կիոտոյում, ինչպես նաև Տոկիոյում։


Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի