Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բելառուսը մարտի 6-ից թույլ է տվել ՀՀ-ում գրանցված բեռնատարների մուտքը՝ երկրի մասնագիտացված վայրերում վերբեռնման համար

Բելառուսը մարտի 6-ից թույլ է տվել ՀՀ-ում գրանցված բեռնատարների մուտքը՝ երկրի մասնագիտացված վայրերում վերբեռնման համար
Աշխարհ
10:58, 05 март 2024
Բելառուսի տրանսպորտի նախարարությունը որոշում է կայացրել, որի համաձայն՝ Հայաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում գրանցված բեռնատարներին և քարշակներին թույլատրվում է մուտք գործել հանրապետության տարածք՝ մասնագիտացված վայրերում վերբեռնման և վերակապակցման գործողություններ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է «Sputnik Բելառուս»-ը՝ հղում անելով իրավական ինտերնետ-պորտալին։

Ավելի վաղ երկրների ցանկում, որոնց տրանսպորտային միջոցներին թույլատրվում էր մուտք գործել բեռների գործողությունների հատուկ գոտիներ, ներառված էին միայն Բելառուսը և Ռուսաստանը: Հայաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի ծանր բեռնատարների համար նոր պայմանները կգործեն մինչև այս տարվա վերջ և ուժի մեջ կմտնեն մարտի 6-ից։